Արցախում արտադրական ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքների ամփոփում եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերի ներկայացում


Արցախում արտադրական ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքների ամփոփում եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերի ներկայացում

  • 25-01-2012 17:52:15   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները: Կարեւորելով ոլորտի նշանակությունը մեր հանրապետության զարգացման համար` Նախագահն ընդգծել է այստեղ իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play