Բենուա Շին. «Հայաստանը շատ կարևոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում»


Բենուա Շին. «Հայաստանը շատ կարևոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում»

  • 25-01-2012 22:29:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը, որն առաջին անգամ է Հայաստանում եւ ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների եւ ընկերության 2011 թվականի արդյունքների հետ, ինչպես նաեւ քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, հունվարի 25-ին հանդիպեց հայ լրագրողների հետ: «Երջանիկ եմ լինել Հայաստանում, որը Ֆրանս Տելեկոմի ներկայության ամենաարեւելյան երկիրն է եւ ունի փոքր, սակայն շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնել, որ Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում եւ աշխատանքում հիմնվում է եվրոպական արժեքների վրա, Orange-ի արժեքների վրա: Հայաստանը շատ կարեւոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում, եւ ընդամենը երեք տարում միայն որպես կապիտալ ներդրում կատարված 186 միլիոն եվրոն ասվածի ամենաառաջին վկայությունն է: Orange Արմենիան նաեւ մեծապես ներգրավված է երկրի հասարակական եւ մշակութային կյանքում, ինչն արտացոլում է մեր նվիրվածությունն այն երկրին, որտեղ բիզնես գործունեություն ենք ծավալում»,- ասաց Բենուա Շինը: Խոսելով նոր տարվա պլանների մասին` նա նշեց, որ ընկերությունը շարունակելու է աշխատանքը հատկապես սպասարկման եւ բաժանորդների նկատմամբ հոգատարության ուղղությամբ, ինչպես նաեւ ներդնելու է նոր ծառայություններ` խրախուսելով մուլտիմեդիայի եւ շարժական ինտերնետի օգտագործումը: Բենուա Շինը նաեւ նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում մինչեւ 42Մբ/վ արագությամբ առաջարկի մեկնարկի հաջորդ օրը, ինչը տեխնոլոգիական մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Orange-ի ողջ աշխարհագրությունում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play