IFAD-ը խրախուսում է գյուղատնտեսական հումքի վերամշակումը


IFAD-ը խրախուսում է գյուղատնտեսական հումքի վերամշակումը

  • 01-02-2011 00:05:01   | Հայաստան  |  Տնտեսություն
Հարցանզրույց Հայաստանի Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (FREDA) տնօրեն Տիգրան Խանիկյանի հետ Հ. Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր հիմնադրամը: Պ. - FREDA-ն ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված ֆինանսավորման համաձայնագրով: Սա երեւի թե IFAD-ի հինգերորդ ծրագիրն է Հայաստանում: Նրանով նախատեսված էր այսպիսի մի կառույցի ստեղծում, որը կկիրառի շատ տարածում չգտած, բայց լայնորեն հայտնի ֆինանսավորման մի տարբերակ. դա ներդրումային ֆինանսավորումն է: Այսինքն ֆինանսավորման մի ձեւ, որը Հայաստանում լայն տարածում չունի եւ Հայաստանի բանկերը չեն առաջարկում: Դրա իմաստն է ներդրումներ անել ձեռնարկության բաժնեհավաք կապիտալում դրա համար ձեռք բերելով բաժնեմաս ոչ թե եղած բաժնետոմսերի օտարման միջոցով, այլ նոր բաժնետոմսերի թողարկմամբ: Այլ կերպ ասած, մենք նախկին բաժնետերերից բաժնետոմսեր չենք օտարում կամ գնում: Այսպիսով ավելանում է բաժնեհավաք կապիտալը կոնկրետ ծրագրի իրականացման համար: IFAD-ը արդեն 15 տարի Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք մեծ մասամբ ուղղված էին գյուղական տարածքների ենթակայուցվածքների բարելավմանը: Դրանցից մեկն է գյուղֆինանսավորման ներդրումային կառույցը: Վերջին ծրանգիրը FREDA-ն է, որի կազմակերպական ձեւը հիմնադրամն է: Օրենքի համաձայն մեր կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (board of trustees)` բաղկացած 13 անդամից, որոնց մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են, իսկ պետական ծառայողները` փոքրամասնություն: FREDA-ն սկսել է գործել 2009 թվականի սեպտեմբերից: 2010ը արդեն կոնկրետ ֆինանսավորման եւ ծրագրերի իրականացման տարի էր: Այդ ընթացքում մենք ֆինանսավորեցիք 3 ծրագիր, տարեվերջին մեր Ներդրումային Կոմիտեն հաստատեց եւս երկուսը: Եվս 2 ծրագրի հաստատում ավարտման փուլում է եւ կներկայացվեն փետրվարին: Ընդհանուր առմամբ այս 7 ծրագիրը կարժենա 1.1 մլրդ դրամ, կամ փոքր ինչ ավել, քան 3 մլն ԱՄՆ դոլար: Հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անդամների թվում են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կարինե Մինասյանը (էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ), Կարեն Գեւորգյանը (Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն), Ահարոն Չիլինգարյանը (Կետրոնական բանկ) եւ 7 գործող բիզնեսմեններ, որոնք կարող են եւ փոփոխվել: Կան ներկայացուցիչներ Երեւանի Կոնյակի գործարանից, Հայռուսգազարդից, ,Թուրան Ալեմե բանկից, ապահովագրական ,Ինգո-Արմենիաե գործակալությունից եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդը սահմանում է ընդհանուր քաղաքականությունը, լսում է հաշվետվություններ եւ այլն, նաեւ նշանակում է պրոֆեսիոնալ Ներդրումային Կոմիտեն: Հ- Խնդրում եմ նկարագրեք, ի՞նչ է Ներդրումային Կոմիտեն: Պ- Ներդումային կոմիտեն մասնագիտացված մարմին է, տարբեր է Հոգաբարձուների խորհուրդից: Նրա անդամները ներդումային բնագավառի մասնագետներ են, նրանք են որոշում կայացնում ներդրում անելու մասին: Այն ուներ 3 անդամ, կառավարությունը որոշել է ներգրավել եւս մեկ անդամի: Մեր հիմնադրամի ընդհանուր դրամագլուխը շուրջ 5 մլն դոլար է, որ տրամադրված է IFAD-ի կողմից: Այս ամբողջ գումարը ներդնելուց հետո խնդիր կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել: Մեր ներդրումները ուղղված են միայն ագրոբիզնեսի ոլորտին: Խնդիրն է Հայաստանի գյուղական տարածքներում զարգացնել ագրոբիզնեսը: Մենք ունենք 4 թիրախային խումբ. գինեգործություն, ձկնաբուծություն, կաթի եւ կաթնամթերքի մշակում, եւ պահածոյացում: Բացի այդ (որպեսզի մեզ չսահմանափակենք) մենք զբաղվում ենք այլ ագրոբիզնեսի տեսակներով, որոնք կնպաստեն գյուղական տարածքների զարգացմանը: Օրինակ, մենք ֆինանսավորել ենք ,Փյունիկե ՓԲԸ-ին, որը զբաղվում է թռչնաբուծությամբ: Բայց դա դասական թռչնաբուծություն չէ, ընկերությունը մասնագիտացած է ինկուբացիայով: Ընկերությունը ունի մայրական կազմ եւ արտադրում է 1-2 օրական ճուտիկներ, որը վաճառում է ուրիշ ընկերություններին որպես ապագա ածաններ կամ բրոյելներ: Կամ, տարեվերջին հաստատված ծրագրերից մեկը վերաբերում է սառնարանային տնտեսությանը, որտեղ կկատարվի գյուղմթերքների մթերում, սորտավորում, պահեստավորում եւ հետագա վաճառք: Սա նույնպես ագրոբիզնես է, որը չի մտնում այն 4 խմբերի մեջ: Մնացել է, կախված փոխարժեքից, եւս մոտ 700մլն դրամ: Պետք է դրանք ներդնել 3 կամ 4 ձեռնարկություններ մեջ, որից հետո խնդիր է առաջանալու նոր գումարներ հայթայթելու եւ ընդլայնելու մեր ներդրումների ծավալները: Հ- Որքա՞ն ժամանակով է IFAD-ը տրամադրել ձեր դրամագլուխը: Պ- 5 տարով: Ըստ էության, աշխատանքի 1 տարվա ընթացքում մենք օգտագործել ենք այդ դրամագլխի կեսից ավելին: 2011-ի առաջին եռամսյակից մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի պատրաստենք զարգացման ծրագիր, որը կներկայացնենք օտարերկրյա ինտիտուցիոնալ ներդրողներին, զարգացման հիմնադրամներին (օրինակ, կան սկանդինավյան հիմնադրամներ), որոնք կգնեն մեր բաժնեմասերը: Չի բացառվում նաեւ IFAD-ի հետագա մասնակցությունը որպես դոնոր: Մեր խնդիրն է խթանել ագրոբիզնեսի վերամշակման ոլորտը: Մեր ֆինանսավորած ձեռնարկությունների թվում են ,Ակվատեխ ավտոմատիկաե ՓԲԸ, որը զբաղվում է ձկնավերամշակմամբ եւ գործում է Մասիս քաղաքում, Երեւանում եւ Գյումրիում: Մեղրու պահածոների գործարանը հարավում գործող մուրաբա արտադրող հայտնի ձեռնարկություն է: ,Փյունիկե ձեռնարկությունը գտնվում է Ստեփանավանի Բովաձոր գյուղում (տոհմային թռչնաբուծություն): Հ - Դուք հավաքում եք հայտեր ձեռնարկություններից եւ ընտրում եք, թե նրանցից որը ֆինանսավորեք: Նոր բաներ առաջարկելը ձեր ֆունկցիաների մեջ չի մտնում: Պ- Մեզ մոտ գալիս է արտադրողը եւ վերամշակողը, եւ ինքը հստակ պատկերացում ունի, թե որ ուղղությամբ պետք է զարգանա իր բիզնեսը: Մենք կարող ենք որոշակի շտկումներ մտցնել այդ ծրագրի մեջ, բայց չէ՞ որ մեր ներդրումները սահմանափակված են ժամկետներով, առավելագույնը 7 տարով: Դրանից հետո մենք պետք է դուրս գանք այդ ընկերության կապիտալից, մեր բաժնեմասը վաճառելով նախապատվության իրավունքով կամ ներկա բաժնետերերին, կամ նրա ցանկությամբ երրորդ կողմի, կամ որպես երրորդ տարբերակ` մեր բաժնեմասի վաճառքն է ազատ շուկայում` բորսայում: Առավել եւս, որ մեր ներդրումները մաս են կազմում տվյալ արտադրության ընդլայնման ու հզորացմանը: Մենք չենք գնում բիզնեսի որակական փոփոխության: Ասեմ նաեւ, որ մենք չենք ձգտում մեծամասնություն ստանալ կապիտալի մեջ: Մեր ներդրման առավելագույն շեմը 45 տոկոս է:Մեր խնդիրը միայն բիզնեսի ընդլայնման, հզորացման, նոր սարքավորումների ձեռքբերմանը աջակցելն է Հ - Այս ծրագրերը կարո՞ղ են բերել աշխատատեղերի ավելացման Բնականաբար, անպայման: Բոլոր այս ձեռնարկությունները կազմում են արժեքային շղթայի մի բաղադրիչ: Եթե նույնիսկ նրանց հզորացմամբ նոր աշխատատեղեր չստեղծվեն, ապա աշխատատեղեր եւ կայուն զբաղվածություն կառաջանա հարակից ոլորտներում: Օրինակ Մեղրու պահածոների գործարանը ապահովում է կայուն մթերումներ ֆերմերների համար: ,Փյունիկե ընկերությունը զբաղվածություն է ստեղծում նաեւ հարակից ձու եւ թռչնամիս արտադրող ընկերություններում: Բոլոր այս կազմակերպությունները նաեւ արտահանող ընկերություններ են (բացի սառնարանային տնտեսությունից): Մենք միտված ենք ֆինանսավորելու արտահանող ձեռնարկությունները: Մյուս ձեռնարկությունները եւս, որոնց ֆինանսավորումը նոր է սպասվում, բացառությամբ սառնարանային տնտեսությունից, նույնպես արտահանող ձեռնարկություններ են: Հայաստանի ՀՆԱ-ի կազմում գյուղատնտեսությունը մեծ բաժին ունի: Այնտեղ անելիքները շատ են եւ շատ միջոցներ են պետք: Մեր ամենակարեւոր խնդիրը մեր ապրանքը արտահանելն է: Պետք է նաեւ ապահովել պարենային անվտանգության բարձր մակարդակ եւ ձեռնարկությունների արտադրության մշտական աճ: Հայաստանն ունի արտահանման մեծ պոտենցիալ: Հ- Որո՞նք են դիտվում որպես արտահանման երկրներ: Պ - Առաջին հերթին նախկին ԽՍՀՄ երկրները` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան: Ունենք ընկերություն, որը արտահանում է նաեւ եվրոպական եւ ամերիկյան շուկաներ: Այստեղ կա մարկետինգի կազմակերպման լուրջ խնդիր: Բոլոր դեպքերում մենք գործ ունենք մեծ շուկաների եւ բարձր պահանջարկի հետ: Հարցրույցն անցկացրեց Հարություն Խաչատրյանը
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play