Հայաստանում անցկացվելու է հանրակրթական Դիջիթեք


Հայաստանում անցկացվելու է հանրակրթական Դիջիթեք

  • 30-01-2012 20:38:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 1-ին կմեկնարկի Հանրակրթական Դիջիթեք 2012-ը: Ինչպես նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, աշակերտները՝ օգտագործելով իրենց համար մատչելի թվային գործիքները կարող են ներկայացնել անհատական կամ խմբային տեսադասեր, գրական, երաժշտական եւ այլ տեսահոլովակներ, ուսումնական նյութեր, ինտերնետային TV-հաղորդաշարեր, էլեկտրոնային գրքեր, անհատական բլոգներ, ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, տիեզերագիտության, մեդիատեխնոլոգիաների ուսուցման ծրագրեր եւ այլն: Հունվարի 10-ից ստուգատեսի մասնակիցների նյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում, կայքերում, բլոգներում։ Իսկ ստուգատեսի արդյունքները կամփոփվեն փետրվարի 7-10-ը: «Դիջիթեքը կարող է նաեւ նոր հեռանկարներ բացել Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերի զարգացման, կրթական եւ ուսումնական ծրագրերի փոխանակման համար», - նշեց Բլեյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play