Գողանում էր բացառապես «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներից


Գողանում էր բացառապես «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներից

  • 31-01-2012 14:34:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հունվարի 30-ի, ժամը՝ 11.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերին Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է գումար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ նա նույն ժամանակահատվածում նույն վայրում կայանված մեկ այլ «ԳԱԶել»-ից գողացել է բջջային հեռախոս: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների, կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play