Բլյուզ համերգ Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ


Բլյուզ համերգ Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ

  • 25-01-2011 20:49:39   | Հայաստան  |  Մշակույթ
Հունվարի 25-ին ԱՄՆ դեսպանատանը կայացավ բլյուզ համերգ` Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ: Դեսպանատան հյուրերն էին ԱՄՆ կառավարության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցները: Հյուրերի համար հանդես եկավ Սուրեն Առուստամյանի բլյուզ նվագախումբը: Հյուրերին ողջունելով` ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը համառոտակի անդրադարձ կատարեց դ-ր Քինգի ժառանգությանը եւ ներկայացրեց երաժիշտներին: Մարտին Լյութեր Քինգը Միացյալ Նահանգների քաղաքացիական իրավունքների շարժման գաղափարական առաջնորդն էր: 1964թ. նա արժանացավ Խաղաղության նոբելյան մրցանակի: Դ-ր Քինգը` որպես առաջնորդ եւ գործիչ, ցույց էր տալիս այն նշանակալի դերակատարումը, որ ժողովրդավարական հասարակարգում վերապահված է շարքային քաղաքացիներին` որպես սոցիալական քննադատների եւ փոփոխությունների շարժիչ ուժի: Հունվար ամսվա երրորդ երկուշաբթին նշվում է որպես ամենամյա տոն, որը նշանավորում է ամերիկյան հասարակության համար դ-ր Քինգի կատարած մեծ ներդրումները: Նախագահ Օբամայի հռչակագրում ասվում է. ,Դ-ր Քինգն իր կյանքը նվիրեց մյուսներին ծառայելուն` մեզ հիշեցնելով, որ ,մարդկային առաջընթացը ոչ ինքնաբերաբար է ստացվում, եւ ոչ էլ անխուսափելի է: Յուրաքանչյուր քայլ դեպի արդարադատություն պահանջում է զոհողություններ, տառապանք եւ պայքար` ջերմեռանդ ու անխոնջ ջանքեր նվիրյալ անհատների կողմիցե: Արժանին մատուցելով դ-ր Քինգի գործունեությանը մենք նշում ենք ոչ միայն նրա ունեցած ներդրումը մեր երկրի ու աշխարհի համար, այլ նաեւ վերահաստատում այն գիտակցումը, թե մեզնից յուրաքանչյուրն ինչքան բան է կարող է անել ամեն օր այս կարեւորագույն ու շարունակական գործումե: Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության մասնագիտական կրթական փոխանակումների առաջատար ծրագիրն է: Այն հանդիպումների, այցերի, խորհրդակցությունների, հյուրասիրության, մշակութային միջոցառումների համադրման միջոցով փորձում է այնպես անել, որ յուրաքանչյուր մասնակից առավել խորը պատկերացում կազմի ԱՄՆ քաղաքական, սոցիալական, աշխարհագրական, տնտեսական եւ մշակութային բազմազանության մասին, ծանոթանա տարբեր պատասխանատու դիրքորոշումների` պաշտոնական եւ ոչ պաշտոնական, եւ ձեւավորի տեւական եւ արգասաբեր կապեր ամերիկյան գործընկերների հետ: 1993թ. ի վեր ԱՄՆ դեսպանության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի շրջանակում ավելի քան 500 հայ առաջնորդներ են մեկնել Միացյալ Նահանգներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play