Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով


Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

  • 02-02-2012 11:53:46   | Հայաստան  |  Ձեռնարկություններ
Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով: Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղեւորատար եւ բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀԿԵ միջազգային գնացքների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել: ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար:
Նոյյան տապան  -   Ձեռնարկություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play