Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ<br />


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ

  • 17-01-2011 20:24:00   | Կիպրոս  |  Քաղաքական
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաեւ պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ եւ կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին եւ նշանակությանը: Ս.Սարգսյանն Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ խոսել է նաեւ կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների եւ նաեւ եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը: Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Ս.Սարգսյանն այցելել է նաեւ հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել այդ ուսումնական հաստատության պայմաններին, գործունեությանը եւ դպրոցին անհրաժեշտ գրքեր նվիրել: Նիկոսիայում այնուհետեւ Ս.Սարգսյանն այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play