Մալաթիա քաղաքի թուրք իշխանությունները փլատակների են վերածել հայկական մատուռը


Մալաթիա քաղաքի թուրք իշխանությունները փլատակների են վերածել հայկական մատուռը

  • 04-02-2012 16:35:39   |   |  Քաղաքական

Թուրքիայի Մալաթիա քաղաքի իշխանությունները իբրեւ թե թյուրիմացության հետեւանքով հողին են հավասարեցրել հայկական գերեզմանատանը գտնվող մատուռը: Քանդվել է այն շինությունը, որը Մալաթիայի հայերի միությունը՝ ունենալով համապատասխան թույլտվություններ, իր միջոցներով վերակառուցում էր։ Քաղաքապետ Ախմեդ Չակիրը հայտարարել է, որ նախատեսվում էր քանդել միայն կտուրը, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները եւ տեղում աշխատող բանվորներն իրար չեն հասկացել եւ արդյունքում նախկին կառույցի փոխարեն այժմ այստեղ միայն փլատակներ են։ Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն նշել է, որ իրենց կողմից կատարվող շինարարության թույտվություն միությունը ուներ. "Մենք միայն գերեզմանոցի համար պահակատուն էինք կառուցում եւ հոգեհանգիստ անցկացնելու վայր",- ասել է նա։
Նոյյան տապան  -   Քաղաքական