Էյջ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը` բանկային ոլորտի առաջատար հարկատու


Էյջ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը` բանկային ոլորտի առաջատար հարկատու

  • 06-02-2012 15:50:20   | Հայաստան  |  Տնտեսություն

2011 թվականի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հանդիսանում է Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատու` զբաղեցրելով 21-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.5 անգամ (աճը` 145%) ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից: Ընդ որում, անցած տարվա արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.55 միլիարդ դրամ (աճը` 184%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է եւ առաջինը բանկերի շարքում: «Չեմ կարող գոհունակությունս չհայտնել 2011 թվականին բանկի հաջողությունների վերաբերյալ: Մեզ հաջողվեց ապահովել բանկային ոլորտում ամենաբարձր շահույթը եւ, որպես արդյունք, առաջատար հարկատուի դիրքը` Հայաստանի պետական բյուջե փոխանցելով շուրջ 3 միլիարդ դրամ հարկ», - այս կապակցությամբ նշել է «Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն