Հայաստանցիների ընդհանուր տրամադրությունը ապագայի նկատմամբ անորոշությունն է եւ տագնապը. Ահարոն Ադիբեկյան


Հայաստանցիների ընդհանուր տրամադրությունը ապագայի նկատմամբ անորոշությունն է եւ տագնապը. Ահարոն Ադիբեկյան

  • 07-02-2012 20:28:57   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում եւ համայնքում վիճակը շատ ավելի վատ է, քան առանձին ընտանիքներում: Այսպիսին են «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կողմից այս տարվա հունվարին անցկացրած հարցումների արդյունքները։ Սոցհարցումն անցկացնելու նպատակն էր պարզել, թե ինչպիսին էին վերջին 1-2 տարիները երկրի, համայնքի եւ ընտանիքի համար եւ ինչ սպասելիքներ կան ապագայից: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ապագայից սպասելիքների առումով, համաձայն հարցումների, նկատվում է հասարակության սոցիալ-հոգեբանական բեւեռացում: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ 7 տոկոսով է աճել հոռետեսների զանգվածը, իսկ լավատես հաջողակների թիվը նախորդ` 2011-ի հարցվածների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Դական ակնկալիքներ առաջիկա տարիներից ունեն նրանք, ովքեր տնտեսապես կայուն վիճակում են, կարողանում են իրենց խնդիրները լուծել, սակայն ընդհանուր տրամադրությունը, սոցիոլոգի գնահատմամբ, ապագայի վերաբերյալ անորոշությունն է եւ տագնապը` պայմանավորված գլոբալ ճգնաժամով, տարածաշրջանային ու ներքին խնդիրներով: Հարցումների համաձայն` առավել բարեկեցիկ վիճակում են երեւանցիները, Սյունիքի բնակիչներն ու գյումրեցիները: Հարցմանը մասնակցել է 1650 չափահաս քաղաքացի` Երեւանից եւ հանրապետության մարզերից: Տվյալները համեմատվել են 2011-ի մայիս-հունիսն անցկացված հարցումների արդյունքների հետ: Ահարոն Ադիբեկյանը տեղեկացրեց նաեւ, որ ապագա խորհրդարանից հարցվածները հիմնականում ակնկալում են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play