Վերընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենները


Վերընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենները

  • 09-02-2012 11:34:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 8-ին տեղի ունեցան Գիտությունների ազգային ակադեմիայի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը: Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006թ-ից, 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Արտակ Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-Ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2009թ-ին Արտակ Մկրտչյանն արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի: Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Նա աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ-ից: 54 գիտական աշխատության հեղինակ է: Հայկ Հարությունյանը Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է, ՄԱՄ-ի «Աստղագիտական կրթություն» հանձնաժողովի ներկայացուցիչ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play