Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ շախմատի մրցամարտը տեղի կունենա Ցյուրիխ քաղաքում


Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ շախմատի մրցամարտը տեղի կունենա Ցյուրիխ քաղաքում

  • 10-02-2012 14:57:31   | Շվեյցարիա  |  Սպորտ
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի միջեւ շախմատի մրցամարտը տեղի կունենա ապրիլի 21-28-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Այս մասին տեղեկացնում Է e3e5.com շախմատային կայքը: Մրցաշարի կազմակերպիչներ են Օլեգ Սկվորցովը, IGC եւ Aspeco H.B կազմակերպությունները եւ Ցյուրիխի շախմատային ակումբը, որը 2009 թվականին նշել Էր իր հիմնադրման 200-ամյակը: Այս մրցամարտին կմասնակցեն ներկայում աշխարհում երկրորդ եւ երրորդ վարկանիշն ունեցող շախմատիստները: Սա առաջին մրցամարտն Է լինելու, որին կմասնակցեն 2800-ից ավելի բարձր վարկանիշ ունեցող երկու շախմատիստներ: |
Նոյյան տապան  -   Սպորտ