Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ


Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ

  • 27-12-2010 15:41:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
27-ը դեկտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսօր Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ եւ հանդիպել ընկերության գլավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերության գործառնական կենտրոններում եւ ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները եւ հաջորդ տարվա ծրագրերը: Ընկերությունում կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար եւ մշակութային ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում Ռալֆ Յիրիկյանի ունեցած ներդրման համար: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին` 2005-ին մեկնարկած գործունեությունից մինչ օրս կորպորատիվ խորհրդանիշ դառնալու հարցում անձնական բացառիկ ներդրման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնորեն ճանաչվել է որպես արդյունավետության եւ կորպորատիվ կառավարման, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում առաջնորդության եւ հայաստանյան տնտեսության մեջ բացառիկ ներդրման գործում օրինակելի ընկերություն: Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար առաջարկել է նորարարական լուծումներ, մատչելի եւ որակյալ ծառայություններ, որոնք հանդիսանում են ընկերության մրցակցային առավելությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնտեսական գործունեությունը եւ մշակույթի, սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի պահպանման հարցում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել եւ մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության ռազմավարության հիմքում: Դրա արդյունքում է նաեւ, որ Հայաստանյան գործարար միջավայրում առաջատար բջջային օպերատորը կարճ ժամանակահատվածում առաջնորդվել է բիզնեսի կառավարման արդյունավետ մոդելով եւ հայաստանյան կառավարման մշակույթ ներմուծել կառավարման որակապես նոր մշակույթ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող եւ մեծ հաջողության հասած ընկերության ավագույն օրինակն է :
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play