Վասիլի Աթաջանյանը ընդունել է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորած պատվիրակությանը


Վասիլի Աթաջանյանը ընդունել է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորած պատվիրակությանը

  • 13-02-2012 21:31:02   |   |  Քաղաքական
Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: «Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի պատմական մի հատվածը, հարկադրաբար ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ գտնվելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչությանը երկրից վտարելու քաղաքականությունը»,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նա նշել է նաեւ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂՀ ժողովրդին հաջողվել է հռչակել կատարյալ իրավական հիմքի վրա անկախ պետություն եւ կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար: Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանտիշեկ Միկլոշկոյին եւ պատվիրակության անդամներին, ինչպես նաեւ այցի կազմակերպչին` Եվրոպայի Հայկական Միությունների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանին, ղարաբաղյան ժողովրդի արդար պայքարի հետեւողական եւ բաց աջակցության համար, նրանց հանձնելով հուշանվերներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play