Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդի.«Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն»


Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդի.«Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն»

  • 15-02-2012 16:03:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կրթական համագործակցություն Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարեւորել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական եւ պատմականորեն ձեւավորված հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երեւանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության եւ իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երեւանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայասատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձեւավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: «Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների»,- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ Հայաստանում հնարավոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, եւ կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջեւ կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play