"Մեկ տարի անց Հայաստանում կարող է գործել էլեկտրոնային առեւտրի համակարգ". Կարեն Վարդանյան


"Մեկ տարի անց Հայաստանում կարող է գործել էլեկտրոնային առեւտրի համակարգ". Կարեն Վարդանյան

  • 16-02-2012 17:21:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանում առեւտուրը դեռեւս իրականացվում է խանութներում, սակայն արդեն ստեղծվում են էլեկտրոնային առեւտրի ենթակառուցվածքներ, որոնց միջոցով կիրականացվի առցանց առեւտուր: Այս ուղղությամբ այսօր գործունեություն է ծավալում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), որի կողմից իրականացվող վերջին ծրագրի նպատակն է Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացումը: "Ծրագրի նպատակն է ֆիզիկական խանութի գոյությունն աստիճանաբար տեղափոխել վիրտուալ իրականություն",- նշում է Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ըստ որի դրան հասնելու համար անհրաժեշտ է կատարել երեք կարեւոր քայլ. ստեղծել միջավայր, ոլորտը կառավարող մարմին եւ երիտասարդներին տանել դեպի սեփական բիզնեսի ստեղծումը: Կ.Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ անցած տարվա նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայակայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստին միությունը ներկայացել էր ՀՀ էկոնոմիկայի նախարության կողմից մշակված ՀՀ-ում էլեկտրոնային առեւտրի ????կազմակերպմանն առնչվող մաքսային, վճարահաշվարկային եւ հարկային համակարգի խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությամբ: Ըստ այդմ, փորձ է արվում լուծել էլեկտրոնային առեւտրի միջոցով ՀՀ տարածքում ապրանքների ու ծառայությունների վաճառքի, վաճառված ապրանքների Հայաստանից արտասահմանյան երկրներ առաքման եւ արտասահմանից գնված ապրանքների Հայաստան առաքման հետ կապված խնդիրներ։ "Այս ուղղությամբ տարվող աշխատանքների բարեհաջող ընթացքի արդյունքում արդեն մեկ տարի անց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին անձամբ կզգա էլեկտրոնային առեւտրի ողջ դրական ազդեցությունը",- վստահեցնում է Կարեն Վարդանյանը, ըստ որի Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ենթակառուցվածքները դեռեւս սաղմնային վիճակում են։ ԻՏՁՄ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ Միությունն տրամադրում է նաեւ խորհրդատվական ծառայություններ, կազմակերպում է ոլորտը խթանող մրջոցառումներ տարբեր տարիքային խմբերի համար, ստեղծում է միջավայր` համախմբելով համանման կառույցների եւ առհասարակ խթանում է հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի զարգացումը: ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է եւ այս տարվա սկզբին նրանց թիվը հասել է 58-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններ են, որոնք, մասնավորապես մասնագիտացած են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ ուղղություններում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play