Կանադայում կկազմակերպվեն հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, գրքերի շնորհանդեսներ


Կանադայում կկազմակերպվեն հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, գրքերի շնորհանդեսներ

  • 17-02-2012 11:00:09   | Կանադա  |  Մշակույթ
Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար եւ Արխիվարիուս Դանիել Քարոնի հետ: Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային Գրքի մայրաքաղաք, եւ որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր նախաձեռնություններին: Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play