Ավտոպատահար Ալեք Մանուկյան փողոցում. Կան տուժածներ


Ավտոպատահար Ալեք Մանուկյան փողոցում. Կան տուժածներ

  • 17-02-2012 11:18:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 17-ի`ժամը 07.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ Շարոյան Ռոմանին պատկանող «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի սյանը: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածներ`1986 թվականին ծնված Ռոման Շարոյանը,1984 թվականին ծնված Թեհմինե Ումիջյանը, 1984 թվականին ծնված Տաթեւիկ եւ 1990 թվականին ծնված Արմինե Սարգսյաները տեղափոխվել են թիվ 1 բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play