Սինոփսիսը հրապարակում է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները


Սինոփսիսը հրապարակում է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները

  • 23-02-2012 16:29:23   | Հայաստան  |  Բարեգործություն
2012 ֆինանսական տարվա 1-րդ քառորդի ցուցանիշներ ? Եկամուտ՝ 425.5մլն ԱՄՆ դոլար ? GAAP շահույթ բաժնետոմսի համար՝ 0.39 ԱՄՆ դոլլար ? Non-GAAP շահույթ բաժնետոմսի համար՝ 0.56 ԱՄՆ դոլլար Փետրվարի 22, 2012 ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, փետրվարի 22, 2012 (PRNewswire)- Սինոփսիս ընկերությունը՝ էլեկտրոնային տարրերի եւ համակարգերի նախագծման, ստուգման եւ արտադրության համար օգտագործվող ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները: 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 425.5 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին՝ 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 364.6 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 16.7 %-ով: «2012թ ֆինանսական տարվա առաջին քառորդի արդյունքներով ընկերության գործունեությունը ամուր եւ կայուն հիմքերի վրա է: Հաշվի առնելով ընթացիկ տարվա հաստատուն հեռանկարները՝ մեր արդյունքները թույլ են տալիս ավելացնել մեր սպասելիքները 2012 ֆինանսական տարում, անկախ «Մագմա նախագծման ավտոմատացում» ընկերության ձեռքբերման արդյունքում առկա հնարավոր ազդեցությունից,- ասում է Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:-Հաճախորդները ակտիվորեն խթանում են նոր առաջատար ապրանքների մշակումը, հետեվաբար մեր տեխնոլոգիաների եվ սատարման պահանջարկը մեծ է: Մենք ակնկալում ենք, որ Մագմա ընկերության ձեռքբերումը, որն այսօր արդեն ավարտված է, հնարավորություն կտա մեզ էլ ավելի արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը մեր հաճախորդներին»: GAAP տվյալներ Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 56.69 մլն ԱՄՆ դոլլար կամ բաժնետոմսի համար 0.39 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 48.2 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.31 ԱՄՆ դոլարի հետ: Համաձայն ֆինանսական օրացույցի ֆինանսական տարվա առաջին քառորդ ներառել է մեկ հավելյալ շաբաթ: Ոչ GAAP տվյալներ Ոչ GAAP տվյալներով 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 82.3 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.56 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 68.3 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.44 ԱՄՆ դոլարի հետ: ֆինանսական օրացույցով պայմանավորված ֆինանսական տարվա առաջին քառորդ ներառել է մեկ հավելյալ շաբաթ: 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play