ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ<br />


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

  • 03-12-2010 10:36:56   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարվա Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա թեման է. «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամության հարցերը Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ-ների) մեջ»: Սեպտեմբերին կայացած ՀԶՆ գագաթաժողովի ժամանակ աշխարհի ղեկավարների կողմից տրված խոստումների շարքում եղավ հանձնառություն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը: Այս տարբերվող խումբը ընդգրկում է իր մեջ մեզ հարազատ մարդիկ` ընտանիք, ընկերներ եւ հարեւաններ: Անշուշտ, ֆիզիկական, հոգեկան եւ զգայարանային խանգարումները շատ տարածված են, ինչը վերաբերում է աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսին: Հաշմանդամությունը նույնպես խիստ փոխկապակցված է աղքատության հետ: Զարգացող երկրներում հաշվարկվում է աղքատության մեջ ապրող հաշմանդամություն ունեցող անձանց մոտ 20 տոկոս: Ամբողջ աշխարհում նրանք տառապում են գործազրկության բարձր մակարդակից եւ հաճախ պատշաճ կրթության ու առողջապահության հասանելիության բացակայությունից: Շատ հասարակություններում պարզապես չկան հարմարություններ այս խմբի համար, եւ նրանք հայտնվում են մեկուսացման մեջ` կտրված իրենց սեփական համայնքներից: Չնայած այս խոչընդոտներին` հաշմանդամություն ունեցող անձինք ցուցաբերել են մեծ քաջություն եւ դիմացկունություն: Բայց երբ նույնիսկ մենք շարունակում ենք ներշնչվել նրանցով, ովքեր հասնում են մարդկային նվաճումների ամենաբարձր մակարդակներին, նման հաջողությունները չպետք է մոռացության մատնեն այն դժվարությունները, որոնք ծառացած են բոլոր մյուսների առջեւ, ովքեր ապրում են անհուսալի պայմաններում եւ զրկված են իրենց համաքաղաքացիներին հասանելի իրավունքներից, առավելություններից ու հնարավորություններից: Անհրաժեշտ է, որ կառավարություններն անեն ավելին հաշմանդամներին օգնելու համար: Դա նշանակում է գործողության մեջ դնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Եվ դա նշանակում է ինտեգրել նրանց կարիքները Հազարամյակի զարգացման նպատակների ազգային օրակարգի մեջ: ՀԶՆ գագաթաժողովին հավանության արժանացած գործողությունների ծրագրի մեջ աշխարհի առաջնորդները ընդունել են, որ ընթացիկ ջանքերը բավարար չեն: Այս միջազգային օրը, եկեք ընդունենք, որ պայքարն ընդդեմ աղքատության, հիվանդությունների եւ խտրականության չեն հաղթանակվի առանց նպատակային օրենքների, ռազմավարությունների եւ ծրագրերի, որոնք «թեւեր են տալիս» են այս խմբին: Եկեք պարտավորվենք հասնել մեր խոստացած նպատակներին հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում: Եվ եկեք ներգրավենք նրանց ոչ միայն որպես շահառուներ, այլեւ որպես փոփոխության արժեքավոր գործակալներ մեր գալիք հնգամյակում` մինչեւ 2015 թվականը, միջազգայնորեն համաձայնեցված նպատակներին հասնելու վերջնաժամկետը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play