«Արայ»-ի սեփականատիրոջ գործի նախաքննությունը կփոխանցվի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը


«Արայ»-ի սեփականատիրոջ գործի նախաքննությունը կփոխանցվի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը

  • 27-02-2012 15:52:26   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի գործի նախաքննությունն ոստիկանութան Կոտայքի մարզային քննչական բաժնից կփոխանցվի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը՝ գործով առավել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու համար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ օրերս «Արայ»-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, «Հետք» լրատվական կայքէջի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին` կասկածի տակ դնելով Կոտայքի մարզի ոստիկանության քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օբյեկտիվությունը: Ա.Պետրոսյանի մահվան փաստը մինչեւ այժմ որակվում էր որպես ինքնասպանություն, սակայն վերջերս մամուլում հրապարակվեց ի հայտ եկած ձայնասկավառակի բովանդակությունը՝ Ա.Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի խոսակցությամբ: Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Եղիշե Պետրոսյանը, սակայն, լրատվամիջոցներին հայտարարեց, որ այդ խոսակցությունն առնչություն չունի Ա.Պետրոսյանի մահվան հետ, որ այն վերաբերել է երեխայի առեւանգմանը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել նորից հետազոտել գործով ի հայտ եկած նոր հանգամանքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play