«Ամերիա» խումբը հովանավորել է ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից Լոս Անջելեսում անցկացված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը


«Ամերիա» խումբը հովանավորել է ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից Լոս Անջելեսում անցկացված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

  • 28-02-2012 13:36:51   | ԱՄՆ  |  Հասարակություն

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-իՀայ-ամերիկյան առեւտրի պալատին (AACC) եւ հովանավորել Հայ-ամերիկյան առեւտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը: Այդ արարողությունը տարվա խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում էր ավելի քան 400 սփյուռքահայ գործարար:Միջոցառման ժամանակմրցանակներ շնորհվեցին ԱՄՆ-ի երեք հայտնի սփյուռքահայ գործարարների, որոնք առավելագույն հաջողության են հասել բիզնեսում եւ իրենց դրսեւորել որպես համայնքի ակտիվ առաջնորդ: «Տարվա լավագույն ընկերություն 2012» մրցանակը շնորհվեց «Տուրբո Թայերս» (Turbo Tires) ընկերությունը, «Տարվա կինգործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Էսթետ Ջուելրի Հաուս» (Estet Jewelry House) ընկերության նախագահ Գագիկ Գեւորգյանը, իսկ «Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվեց Հայ-ամերիկյան բժշկական միությանը(Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, եւ Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary):Ամերիայի այցեքարտի խաղարկության հաղթողը ստացավ հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն: Որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առեւտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում Ամերիայիներկայացուցչությունը` “Ameria Group Inc”-ը նախատեսում է 2012թ. ընթացքում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար`Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ գործունեություն ծավալելու վերաբերյալ: ԱՄՆ-ում “Ameria Group Inc”ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա» ընկերությունների խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական եւ խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ` իրավաբանական եւ կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով: *** «Ամերիա» անվանման եւ ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյանշուկայում առավել դինամիկ եւ արագզարգացող, մասնագիտացվածծառայություններմատուցողհաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների եւ գործարար ծրագրերի իրականացման աջակցման եւ խորհրդատվության, ինչպես նաեւ ֆինանսական եւ բանկային ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների կողմից առաջարկվող խորհրդատվական եւ ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում գործող կազմակերպություններին եւ անհատներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play