Կարեն Ավագյան. «Մեր պետությանը պետք են առաջնորդության հմտություններ և մրցունակ գիտելիքներ ունեցող երիտասարդներ»


Կարեն Ավագյան. «Մեր պետությանը պետք են առաջնորդության հմտություններ և մրցունակ գիտելիքներ ունեցող երիտասարդներ»

  • 29-02-2012 13:52:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) ավարտական հանդիպումը. 69 սաների հանձնվեցին դպրոցի դասընթացներին մասնակցության վկայականներ։ Նշենք, որ 2011թ. ԵԱԴ-ն, համագործակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ, կազմակերպել է 2011թ. ընդունելությունը, որին դիմել է ավելի քան 139 երիտասարդ, որոնցից դպրոցի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ հոսքերում ընդունվել է 92 դիմորդ: 69 երիտասարդներ, հաղթահարելով դպրոցում ուսումնառության 1-ին փուլը եւ ստանալով դասընթացներին մասնակցության վկայական, անցնում են ուսումնառության 2-րդ փուլ, որի ընթացքում կիրականացնեն գործնական առաջադրանքներ, ծրագրային նախաձեռնություններ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեության ընթացքում արձագանքում է բոլոր այն երիտասարդական նախագծերին, որոնք տարիների ընթացքում ապացուցել են իրենց դերն ու նշանակությունը։ Կ. Ավագյանը կարեւորեց «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը, քանի որ այն մարդու մեջ բացահայտում եւ զարգացնում է առաջնորդության հատկանիշները։ «Պատահական չէ, որ դպրոցը գտնվում է կառավարության, պետության հովանու ներքո։ Մեր պետությանը պետք են առաջնորդության հմտություններ եւ մրցունակ գիտելիքներ ունեցող երիտասարդներ»,- նշեց Կ. Ավագյանը։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղակավար Արտակ Շաքարյանը տեղեկացրեց, որ գործունեության ընթացքում դպրոցում սովորել է 17 սերունդ։ Նախորդ 5 տարիների ընթացքում դպրոց դիմել է շուրջ 5000 երիտասարդ։ Ընդունվել է ավելի քանի 500 ուսանող, ովքեր իրենց գիտելիքները եւ հմտությունները զարգացնում ու հարստացնում են՝ մասնակցելով պարբերաբար կազմակերպվող դասընթացներին, հանդիպումներին, դասախոսություններին ու գործնական աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play