«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսականեր


«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսականեր

  • 29-02-2012 14:39:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսականեր`«ՎՏԲ-Բազմարժութային« եւ «ՎՏԲ-Բազմարժութային+»: Տվյալ ավանդատեսակները թույլ են տալիս կորպորատիվ հաճախորդներին առանց ավանդային պայմանագրի խզման եւ մինչ այդ կուտակված տոկոսների կորստի, փոխել ավանդի արժույթը` նվազագույնի հասցնելով արժութային ռիսկերը եւ ապահովելով միջոցների ամբողջականությունը: Սա իրական հնարավորություն է Ձեր կազմակերպության ազատ դրամական միջոցները զերծ պահելու փոխարժեքային տատանումներից: Բազմարժութային ավանդատեսակը հնարավորություն է ընձեռնում համալրել ավանդային հաշիվը` պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Յուրի Գուսեւ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ,- «Բազմարժութային ավանդատեսակը դա պարզեցված ֆինանսական ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս ստանալ բարձր տոկոսային եկամուտ: Որպես ներդրումային գործիք բազմարժութային ավանդատեսակը նախատեսված է առաջին հերթին այն հաճախորդների համար, որոնք լավ են կողմնորոշվում արտարժութային փոխարժեքների տատանումներում: Տվյալ ավանդատեսակները նվազեցնում են ստանդարտ ավանդների արտարժութային ռիսկը`փոխհատուցելով մեկ արժույթի գնի անկումը մյուս արժույթի գնի բարձրացմամբ՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով եւ միջինացնելով ներդրման արդյունքները: Օգտվելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ նոր ավանդատեսակների ընձեռած հնարավորություններից՝ Դուք կարող եք նվազեցնել արժույթային հնարավոր ռիսկերը` դրամական միջոցների կուտակման ընթացքում, ինչպես նաեւ ապահովագրել Ձեր կազմակերպության միջոցները փոխարժեքային կտրուկ տատանումներից` ապահովելով լրացուցիչ եկամուտ»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play