Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է արվեստագետների նախնական գրանցում յուրահատուկ դիզայնի մրցույթում մասնակցելու համար


Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է արվեստագետների նախնական գրանցում յուրահատուկ դիզայնի մրցույթում մասնակցելու համար

  • 25-11-2010 20:24:39   | Հայաստան  |  Հայտարարություններ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է արվեստագետների նախնական գրանցում յուրահատուկ դիզայնի մրցույթում մասնակցելու համար: Մրցույթին ներկայացվելիք արվեստանմուշի նախագիծ-առաջարկները պետք է ընդգրկեն 159 «Սվարովսկի» ապակեբեկորներ` տարբեր գույների եւ չափսերի: Հաղթանակած նախագծի հեղինակը Գաֆէսճեան արվեստի կենտրոնից կստանա արվեստանմուշը պատրաստելու պատվեր, որի վարձատրությունը կսահմանվի փոխադարձ համաձայնությամբ: Նախնական գրանցման համար թեկնածուներին խնդրում ենք ուղարկել հետաքրքրվածության նամակ, համառոտ ինքնակենսագրություն եւ կատարված աշխատանքների ընտրանի (պորտֆոլիո) info@cmf.am էլեկտրոնային հասցեին` մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը: Նախնական ընտրությունն անցած արվեստագետները կծանոթանան «Սվարովսկի» ապակեբեկորներին` արվեստանմուշի իրենց նախագծերը առաջարկելու համար: Արվեստանմուշի նախագծի վերջնական ընտրությունը կատարելու է Ջերարդ Լ. Գաֆէսճեանը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play