Գաֆէսճեան արուեստի կենտրոնը յայտարարում է արուեստագէտների նախնական գրանցում իւրայատուկ դիզայնի մրցոյթում մասնակցելու համար


Գաֆէսճեան արուեստի կենտրոնը յայտարարում է արուեստագէտների նախնական գրանցում իւրայատուկ դիզայնի մրցոյթում մասնակցելու համար

  • 25-11-2010 20:24:39   | Հայաստան  |  Հայտարարություններ
Գաֆէսճեան արուեստի կենտրոնը յայտարարում է արուեստագէտների նախնական գրանցում իւրայատուկ դիզայնի մրցոյթում մասնակցելու համար: Մրցոյթին ներկայացուելիք արուեստանմուշի նախագիծ-առաջարկները պէտք է ընդգրկեն 159 «Սվարովսկի» ապակեբեկորներ` տարբեր գոյների եւ չափսերի: Յաղթանակած նախագծի հեղինակը Գաֆէսճեան արուեստի կենտրոնից կը ստանայ արուեստանմուշը պատրաստելու պատուէր, որի վարձատրութիւնը կը սահմանուի փոխադարձ համաձայնութեամբ: Նախնական գրանցման համար թեկնածուներին խնդրում ենք ուղարկել հետաքրքրուածութեան նամակ, համառօտ ինքնակենսագրութիւն եւ կատարուած աշխատանքների ընտրանի (պորտֆոլիոյ) info@cmf.am էլեկտրօնային հասցէին` մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը: Նախնական ընտրութիւնն անցած արուեստագէտները կը ծանօթանան «Սվարովսկի» ապակեբեկորներին` արուեստանմուշի իրենց նախագծերը առաջարկելու համար: Արուեստանմուշի նախագծի վերջնական ընտրութիւնը կատարելու է Ջերարդ Լ. Գաֆէսճեանը:
  -   Հայտարարություններ