Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ համամասնական ցուցակը կազմվելու է բացառապես հիմքում ունենալով մեկ սկզբունք` արդարության սկզբունքը»


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ համամասնական ցուցակը կազմվելու է բացառապես հիմքում ունենալով մեկ սկզբունք` արդարության սկզբունքը»

  • 02-03-2012 18:20:47   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն արդեն իսկ սատարելու որոշում են կայացրել «Համերաշխություն» եւ Միավորված աշխատանքային կուսակցությունները (ՄԱԿ): Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ-ը օրերս կայացած համագումարում նաեւ որոշել է ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալ, ուստի ՄԱԿ-ի ներկայացուցիչները կընդգրկվեն ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: «Գուրգեն Արսենյանն ունի քաղաքական լուրջ փորձ, եւ մենք ուրախ ենք, որ նման մարդիկ միանում են մեզ»,- մարտի 2-ի ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը` հավելելով, որ, իհարկե, կան այլ առաջարկներ եւս: Նշվեց, որ դրանք իրողություն դառնալու դեպքում, բնականաբար, կհրապարակվեն: «Դրանք էլ թող լինեն անակնկալներ»,-իր հերթին հավելեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ս.Բալասանյանը հայտնեց նաեւ, որ կուսակցության համամասնական ցուցակը դեռեւս հստակեցված չէ: «Վստահ եղեք, որ ԲՀԿ համամասնական ցուցակը կազմվելու է բացառապես հիմքում ունենալով մեկ սկզբունք` արդարության սկզբունքը»,-հայտարարեց Ն.Զոհրաբյանը: Ն.Զոհրաբյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հանրահավաքում արած հայտարարությանը, նշեց. «Ես միանշանական համաձայն եմ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ բացարձակապես պայմանվորված չէ ինչ-որ մարդկանց ստվերներով, ինչպես համառորեն շրջանառում է մամուլը»: Նախկին լրագրող պատգամավորը հավելեց նաեւ. «Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեպքում, այլեւ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին երբեւէ «Բարգավաճ Հայաստան»-ի թիկունքում որեւէ ստվերներ եւ որեւէ մարդկանց չփնտրել»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play