Վլադիմիր Արզումանյանը` Մանկական Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հաղթող


Վլադիմիր Արզումանյանը` Մանկական Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հաղթող

  • 21-11-2010 01:35:58   | Բելոռուս  |  Մշակույթ
ՄԻՆՍԿ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մանկական Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի նոյեմբերի 20-ին կայացած եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը` իր «Մամա» երգով: Մրցույթին մասնակցում էին 14 երկրների պատանի կատարողներ: Հայաստանի մասնակցին առավելագույն` 12-ական միավորներ տվեցին Ուկրաինան, Շվեդիան, Ռուսաստանը, Բելգիան: Հայաստանը 10-ական միավոր ստացավ Մոլդովայից եւ Մակեդոնիայից, 8 միավոր` Բելառուսից, 7 միավոր` Լիտվայից, 6-ական միավոր` Մալթայից եւ Սերբիայից, 5-ական միավոր` Նիդերլանդներից եւ Լատվիայից, 3 միավոր` Վրաստանից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play