Ըստ Հարութ Սասունյանի Միացյալ Նահանգների փաստաթղթերը բացահայտում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բուշի երկերեսանիությունը<br />


Ըստ Հարութ Սասունյանի Միացյալ Նահանգների փաստաթղթերը բացահայտում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բուշի երկերեսանիությունը

  • 17-11-2010 12:36:54   | Հայաստան  |  Վերլուծություն
Մայքլ Բոբելյանն իր ,Հայաստանի երեխաները. մոռացված Ցեղասպանություն եւ դարավոր պայքար հանուն արդարությանե տեղեկություններով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան հայտնի փաստեր Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերի երկարատեւ պատմության մասին: Բոբելյանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն ակնհայտ հակասությունն է, որը գոյություն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի` ամերիկահայ համայնքին տված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստման եւ նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնության միջեւ: Մինչեւ 1988 թվականին Նախագահ առաջադրվելը, փոխնախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. ,Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված Ցեղասպանությունը` վերապրողների, գիտնականների, ինչպես նաեւ այն ժամանակվա մեր ներկայացուցիչների վկայությունների հիման վրա, եթե մենք ցանկանում ենք երաշխավորել, որ նման սարսափներ այլեւս չեն կրկնվիե: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման խոստում էր տվել: Սակայն 1989 թվականի հունվարին Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նախագահ Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հանձնառությունը եւ ակտիվորեն փորձեց համոզել Միացյալ Նահանգների Կոնգրեսին չճանաչել այն: Ընտրվելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին եւ Ջորջ Միտչելին, նաեւ կոնգրեսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբհարդին, Ժանետ Մալինսին եւ Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւի նկատմամբ իր ընդդիմության մասին: Նախագահ Բուշը 1990 թվականի ապրիլի 20-ին` ,Հայոց հիշատակի օրըե հանդես է գալիս իր միակ ,Նախագահական ուղերձովե, սակայն չօգտագործելով ,Հայոց ցեղասպանությունե եզրը: Նա խոսում է այն մասին, որ հայերը. ,... 1915-1923 թվականների սարսափելի կոտորածներից տառապել են Օսմանյան կայսրության իշխանավորների ձեռքից: Միացյալ Նահանգները մարդկության դեմ կատարված հանցագործության զոհերին արձագանքել է միջազգային դիվանագիտական եւ մասնավոր օգնություն ցուցաբերելու ջանքերով... Ջարդերի 75-ամյակի առթիվ կցանկանայի միանալ հայ ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներին` 1990 թվականի Ապրիլի 24-ը նշելով որպես հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել հետագայում կանխել բոլոր դաժան գործողություններն ընդդեմ մարդկության: 1988 թվականի հունիսի իմ տեսակետներն իմ խորը զգացմունքների արտահայտությունն են հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների հանդեպե:   Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրություններ էին ներկայացնում, թե ինչու են Միացյալ Նահանգների վերջին նախագահները (բացառությամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց խոստումները: Բոբելյանը բացահայտել է, որ 1987 թվականին` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տված խոստումից մեկ տարի առաջ, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համակողմանի ռազմական եւ տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի ամերիկյան կառավարությունը պարտավորվել էր ընդդիմանալ ցանկացած ,անտեղի գործողություններինե, օրինակ` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւին: 1987 թվականի մարտի 16-ին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ պետքարտուղար Ջորջ Շուլցը եւ Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980 թվականի մարտի 29-ից գործող Պաշտպանության եւ տնտեսական համագործակցության երկկողմ պայմանագիրը մինչեւ 1990 թվականի դեկտեմբերը երկարաձգելու մասին: Ըստ այդ պայմանագրի, Միացյալ Նահանգները պարտավորվում էր բարձր մակարդակի ռազմական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Առավել նշանակալից էր, որ Վաշինգտոնը համաձայնել էր ,վճռականորեն ընդդիմանալ անտեղի գործողություններին, որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա առողջ հարաբերություններին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցությանը կամ Թուրքիայի անվտանգության ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնված թուրքական զինված ուժերի կարիքների վրաե: Երբ 1985 թվականին ավարտվեց 1980 թվականին կնքված պայմանագրի ժամկետը, Թուրքիայի կառավարությունը դրա նորոգման բանակցությունները խորամանկորեն երկարաձգեց` անընդհատ ավելացնելով իր պահանջները Միացյալ Նահանգներից: Երկու տարի տեւած դիվանագիտական մի շարք փոխանակումներից հետո թուրքական կողմին հաջողվեց հավելյալ զիջումներ կորզել Միացյալ Նահանգներից, այդ թվում պարտավորություն` խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերը: 1988 թվականին, երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանության մասին, պետք է քաջատեղյակ լիներ, որ 1987 թվականին Միացյալ Նահանգներն արդեն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտավորվելով ,վճռականորեն հակազդել անտեղի գործողություններինե, որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից եւ 1975 ու 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչման երկու բանաձեւերից հետո, Թուրքիայի կառավարությունը լուրջ հիմքեր ուներ պնդելու, որ 1987 թվականի պայմանագրում նշվի Հայոց ցեղասպանության հետագա ճանաչումը խափանելու մասին: Թուրքական խաղը հաջողվեց: Դրժելով հայկական համայնքին տված իր խոստումը, 1990 թվականին նախագահ Բուշը կարողացավ Սենատում կանխել Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն