Վ.Շիմոխին. «ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր»


Վ.Շիմոխին. «ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր»

  • 12-03-2012 13:08:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» մարտի 11-ին այցելել էր «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը: Ընկերության ղեկավարն այցելեց «ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքի «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնը, ծանոթացել է գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաեւ ուսումնասիրել է նման հնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն եւ Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր: Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույն ուղեւորա- եւ բեռնափոխադրումների ծավալներ: «ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաեւ Ամուր-Յակուտական երկաթուղու համար», - ընդգծեց Յակուտիայի երկաթուղային ընկերության ղեկավարը: «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրենը նշեց նաեւ, որ հայ երկաթուղայիններին հետաքրքիր կլինի յակուտ գործընկերների աշխատանքի փորձը եւ կիրառվող տեխնոլոգիաները: Նման հետաքրքիր ոլորտներից Շիմոխինը նշեց շարժակազմի արդիականացման ծրագիրը: Նրա խոսքերով, Յակուտիայի երկաթուղին բավականին հաջող շահագործում է ամերիկյան «General Electric» ընկերության ջերմաքարշերը, ինչը թույլ է տալիս փոխադրման գործընթացն իրականացնել հաջող եւ սահուն: Վ.Շիմոխինը տեղեկացրեց, որ «Յակուտիայի երկաթուղի» ընկերության կազմում գործում է Զարգացման ծառայությունը, որի իրավասության մեջ է մտնում իննովացիաների ուսումնասիրությունը եւ կիրառումը: Ընկերության ղեկավարի խոսքերով, մոտակա ժամանակ այդ ծառայության մասնագետները գործուղվելու է ՀԿԵ՝ Հայաստանում կիրառվող աշխատանքի տեխնոլոգիան ուսումնասիրելու նպատակով: Վ.Շմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի եւ ՅԵ-ի ղեկավարներն այցելեցին Երեւանի կենտրոնական երկաթուղային կայարանը, ծանոթացել են Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրեցին համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն: «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ ղեկավարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին փոխանցեց Յակուտիայի նախագահ Եգոր Բորիսովի հուշանվերը, Յակուտիայի վարչապետ Գալինա Դանչիկովայի շնորհակալական նամակը: Հիշեցնենք, որ Վիկտոր Ռեբեցը որոշ ժամանակ հանդիսանում էր «Յակուտիայի երկաթուղի» ընկերության Տնօրենների խորհրդի անդամ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play