Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ


Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

  • 14-03-2012 14:56:31   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 14-ին Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարվեց նաեւ ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա խորհրդրանական ընտրություններին: ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված էին նաեւ տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով եւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play