ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է, տեղեկացնում է Հրանտ Բագրատյանը


ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է, տեղեկացնում է Հրանտ Բագրատյանը

  • 14-03-2012 16:57:07   | Հայաստան  |  Քաղաքական

Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը Հայ ազգային կոնգրեսը հրատապ է համարում, ուստի ՀԱԿ նախընտրական կարգախոսներից մեկն է՝ 500 հազար ձեռներեց Հայաստասնում: Այս մասին լրագրողների հետ մարտի 14-ի հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա հայտնել է, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակն արդեն պատրաստ է, եւ հավանաբար ինքը տասնյակում կլինի: «Ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժվարությունները ցույց տվեցին, որ եթե չլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը գոյություն չի ունենա: Ամեն դեպքում, ցուցակը վերջնական տեսքի է բերել առաջին նախագահը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play