Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ողբերգական ավտովթարի կապակցությամբ


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ողբերգական ավտովթարի կապակցությամբ

  • 14-03-2012 19:18:25   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղա­քում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ են դարձել երկու տասն­յակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, ՀՀ նախագահի հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտ­նում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժո­ղովրդին եւ զորակցություն` այս անդառնա­լի կորուստը սգացող բոլոր վշտա­հար սրտերին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play