Դեսպան Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ


Դեսպան Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ

  • 15-03-2012 15:14:31   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին: Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրների: Այդ համատեքստում Դեւիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ հունվարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play