BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից


BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

  • 15-03-2012 17:02:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը: Ինտերնետում աշխատանքի աննախադեպ հարմարության, զուգահեռ մի քանի ծրագրերով աշխատելու, ինչպես նաեւ BlackBerry® Bridge™ տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոնը պլանշետային համակարգչին միացնելու նոր հնարավորությունների շնորհիվ BlackBerry® PlayBook™-ի համար չկա անհնարին առաջադրանք: BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը հնարավորություն է ընձեռում խմբագրել ֆայլերը Documents To Go®-ի միջոցով, խաղալ, վայելել երաժշտություն եւ շատ ավելին… Պլանշետային համակարգիչը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ եւ 32 ԳԲ ներքին հիշողություն, եւ արժե համապատասխանաբար 250000 դրամ կամ 300000 դրամ: Եվ իհարկե, ցանկության դեպքում այն կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: BlackBerry® PlayBook™-ը կարելի է ձեռք բերել Երեւանի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play