ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխություններ է կատարել իր մի շարք որոշումներում


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխություններ է կատարել իր մի շարք որոշումներում

  • 15-03-2012 17:19:20   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Անժելա Հովհաննիսյանին թիվ 11 ԸԸՀ-ում, Վահե Շիրինյանին եւ Սոնա Սարգսյանին` թիվ 12 ԸԸՀ-ում, Լամարա Քոչարյանին` թիվ 17 ԸԸՀ-ում, Ջահավիր Վահանյանին եւ Մարիամ Բալյանին` թիվ 18 ԸԸՀ-ում, Ռուբեն Նիազյանին` թիվ 31 ԸԸՀ-ում եւ Արմինե Պողոսյանին` թիվ 32 ԸԸՀ-ում: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԿԸՀ մամլո ծառայությունից, փոփոխություն Է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանող 2012թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշման մեջ: Նիստում քննարկվել են քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ (բողոքներ):
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play