Գողացված ավտոմեքենան հայտնաբերել են թալանված վիճակում


Գողացված ավտոմեքենան հայտնաբերել են թալանված վիճակում

  • 15-03-2012 18:38:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ գիշերը Բաբաջանյան փողոցի թիվ 35 շենքի բակից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա են փախցրել: Նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողներն ավտոմեքենան հայտնաբերել են Երեւանի Լենինականի փողոցում գտնվող բենզալցակայանի հետնամասում` թալանված վիճակում: Ավտոմեքենայից բացակայում են գազի բալոնը, պահեստային անիվը եւ ձայնարկիչը: Նյութական վնասի չափը կազմում է 300.000 դրամ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների, կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play