Փրկարարների և սահմանապահ զորքերի ստորաբաժանման ուժերով նորածին երեխային տեղափոխել են հիվանդանոց


Փրկարարների և սահմանապահ զորքերի ստորաբաժանման ուժերով նորածին երեխային տեղափոխել են հիվանդանոց

  • 19-03-2012 11:14:34   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ի, ժամը` 20.00-ին ահազանգ է ստացվել է, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատացել է 3 ամսական երեխայի առողջական վիճակը, եւ նրա հոսպիտալացումը ճանապարհի անանցանելիության պատճառով անհնար է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Մարզային փրկարարական վարչության եւ ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի եւ Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը երթեւեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play