Պահպանողական կուսակցությունը ՀԱԿ համամասնական ցուցակում առաջին դեմքով հանդես չի գա


Պահպանողական կուսակցությունը ՀԱԿ համամասնական ցուցակում առաջին դեմքով հանդես չի գա

  • 19-03-2012 13:41:18   | Հայաստան  |  Քաղաքական
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը մարտի 18-ի նիստում ընդունել է հետեւյալ որոշումը. 1. Ելնելով Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի Որոշումների պահանջներից` ՀՀ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցել այն կազմում, որը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2. Համամասնական ցուցակում Պահպանողական կուսակցության կողմից հանդես չգալ կուսակցության առաջին դեմքով: 3. Համամասնական ցուցակում Պահպանողական կուսակցության կողմից առաջադրել միայն մեկ թեկնածու: 4. ԿԸՀ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի կազմման պատասխանատվությունը դնել ՊԿ ԿԽ գործադիր քարտուղարի վրա: ՊԿ նախագահ` Մ.Հայրապետյան ՊԿ ԿԽ գործադիր քարտուղար` Թ. Մկրտչյան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play