«Արի տուն» ծրագրի շրջանակում Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների և երիտասարդների


«Արի տուն» ծրագրի շրջանակում Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների և երիտասարդների

  • 19-03-2012 16:18:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արի տուն» ծրագրի շրջանակում այս տարի եւս Երեւանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Արի տուն» եւ այլ ծրագրերի շուրջ հարցեր են մարտի 19-ին քննարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: « Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու եւ քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին»,-նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար`Հրանուշ Հակոբյանը կարեւորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման եւ առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում: «Ծրագիրը մեծ ոգեւորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին»,-նշել է Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի իրականացման նպատակով կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Երեւանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաեւ «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play