Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցականը Շենուդա Գ Պատրիարքի մահվան առիթով


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցականը Շենուդա Գ Պատրիարքի մահվան առիթով

  • 19-03-2012 17:38:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի մահվան կապակցությամբ: Պատրիարքական տեղապահ, Էլ Բեհեյրա Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է. ?Արդարեւ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպես նաեւ ողջ Քրիստոնյա աշխարհը կորցրեց ?քաջ հովվի?, ով ավելի քան չորս տասնամյակներ խորը եւ անմնացորդ նվիրումով իր հովվապետական առաքելությունն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրությամբ եւ իմաստությամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թե° դժվարին ու անհանգիստ, եւ թե° խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիվ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց: ...Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, եւ թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգեւի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին?: Մարտի 20-ին, Շենուդա Գ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Մարտի 21-ին, ժամը 1600-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Ղպտի Եկեղեցու երանաշնորհ հովվապետի հոգու խաղաղության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play