ԿԸՀ-ում առայժմ հավատարմագրված է տեղական 8 ՀԿ-ների 4645 դիտորդ


ԿԸՀ-ում առայժմ հավատարմագրված է տեղական 8 ՀԿ-ների 4645 դիտորդ

  • 19-03-2012 19:31:24   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահի դրությամբ հավատարմագրված է տեղական 8 հասարակական կազմակերպությունների 4645 դիտորդ: Ինչպես տեղեկացրեցին ԿԸՀ-ից, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» -ը ներկայացնում է 4 դիտորդ, «Ընտրությունը քոնն է»-ն` 1667, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը` 27, «Բռունցք»-ը` 581, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն` 746, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման»-ը` 466, «Երիտասարդ դիվանագետների ակումբ»-ը` 569, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 585 դիտորդ: Ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play