Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր, հալեպահայ Արամ Խաչատրյանին


Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր, հալեպահայ Արամ Խաչատրյանին

  • 17-05-2011 18:35:17   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր հալեպահայ Արամ Խաչատրյանին: Առաջին անգամ Հայրենիքում գտնվող 13 տարեկան պատանին, մասնակցելով Գյումրիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին, մեներգեցողություն անվանակարգի դասական վոկալ երաժշտություն ենթաանվանակարգի տարիքային առաջին խմբում 36 մասնակիցների շարքում հաղթող է ճանաչվել եւ պարգեւատրվել ոսկե մեդալով: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչների կողմից Ա.Խաչատրյանը պարգեւատրվել է նաեւ դիպլոմով` որպես «Հայ հոգեւոր երգի լավագույն կատարող»: Ա.Խաչատրյանը սովորում է Հալեպի «Կարեն-Եփե» ազգային վարժարանում, միաժամանակ նաեւ Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սան է: Շնորհավորելով շնորհաշատ հայորդուն, Հրանուշ Հակոբյանը մաղթեց նրան նորանոր հաջողություններ եւ հորդորեց լավ մարդ եւ լավ հայ լինելով` մշտապես նպաստել հայկական մշակույթի պահպանման եւ զարգացման գործին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play