Ըստ ոստիկանության, բացահայտվել է խարդախության գործ՝ կասկածյալները լիբերիացիներ են


Ըստ ոստիկանության, բացահայտվել է խարդախության գործ՝ կասկածյալները լիբերիացիներ են

  • 20-03-2012 15:57:52   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝ 1974 թ. ծնված Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնված Ֆոստեր Գ.-ին եւ 1976 թ. ծնված Մարկ Դ.-ին: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար: Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սեւ գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել եւս 100.000 ԱՄՆ դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լվալու համար: Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար: Ձեռնարկված միջոցառումներով՝ հայտնաբերվել եւ առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սեւ գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ: Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: «Վերոհիշյալ անձանց գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play