ՀՀ փոխվարչապետը մասնակցեց Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստին


ՀՀ փոխվարչապետը մասնակցեց Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստին

  • 20-03-2012 17:43:55   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն մարտի 20-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից երկրների ֆինանսական ծառայությունների շուկայի ազատականացման հայեցակարգի, արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ ԱՊՀ մասնակից երկրների արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն ծրագրի միջպետական օպերատորի մասին կանոնադրության նախագծերը, օրակարգային մի շարք այլ հարցեր: Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաեւ «ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի նոր ձեւաչափեր» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի օրակարգում էին ազատ առեւտրի գոտու, միասնական տնտեսական տարածքի, ներդրումային քաղաքականության, տեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ քննարկեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող հարցեր` կառույցի ներկայացուցչական մակարդակը խորհրդի նպատակներին եւ գործունեության կարգին համապատասխանեցնելու հետ կապված:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play