Արամ Սարգսյան. Մենք ունենք բազմահազարանոց համակիրներ եւ պետք է նրանց հավատ ներշնչենք


Արամ Սարգսյան. Մենք ունենք բազմահազարանոց համակիրներ եւ պետք է նրանց հավատ ներշնչենք

  • 22-03-2012 16:24:12   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի միավորվել որեւէ կուսակցության հետ, քանի որ ունի իր ուրույն ծրագիրը եւ ընտրողը: Այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Մենք ունենք մեր ընտրողը եւ գտնում ենք, որ եթե պետք է միավորվել, ապա որպես դաշինք՝ համապատասխան ծրագրով, ցուցակով, ուր պետք է լինեն ոչ թե կուսակցության առաջնորդներ, այլ արժանի մարդիկ։ Մենք ունենք բազմահազարանոց համակիրներ եւ պետք է նրանց հավատ ներշնչենք",- ասաց Ա.Սարգսյանը: Ըստ նրա, ցուցակը կազմելիս հաշվի է առնվել, որ կուսակցական մարդկանցից բացի, կան նաեւ անկուսակցականներ, որոնք արժանի են խորհրդանարանում լինելուն։ ՀԴԿ նախագահն ավելացրեց նաեւ, որ բոլոր կուսակցությունները շահագրգիռ են ունենալու իրենց սեփական դիտորդները, եւ ՀԴԿ-ն պատրաստ է այդ հարցով համագործակցել նման ուժերի հետ: "Ես կոչ կանեի բոլորին անողոք պայքար մղել ընտրակաշառքների դեմ: Արդեն բոլոր կուսակցությունները զբաղված են դրամ բաժանելով",- հայտարարեց ՀԴԿ առաջնորդը։ Նրա փոխանցմամբ, ՀԴԿ-ն 50-60 տոկոս ձայն չի ակնկալում, սակայն քանի որ 5000 անդամ ունի, կանխատեսում է, որ կունենա 10 տոկոս ձայն: Ա.Սարգսյանը նշեց նաեւ, որ ՀԴԿ-ն բանակցություններ է վարել ձախ ուժերի հետ, իսկ ՀՀԿ-ի հետ` ոչ: «ՀԴԿ-ն չի կարող միավորվել ՀԱԿ-ի, «Ժառանգության» հետ, քանի որ գաղափարախոսական լուրջ տարաձայնություններ կան: Եթե միանայինք, ապա Դաշնակցությանը եւ Կոմկուսին, սակայն նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր ընտրություններին գնալ իր դրոշով, իսկ պետք է լիներ միասնական ծրագիր, ընդհանուր ցուցակ",- ասաց ՀԴԿ նախագահը: Սակայն ՀԴԿ-ն չի կարող միավորվել ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, քանի որ կան սկզբունքային եւ գաղափարական լուրջ տարաձայնություններ: Իսկ ՀԴԿ-ի կարգախոսն է` «Եթե` արդարություն, ապա` Դեմկուս»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play