Թունավորումներ շմոլ գազից


Թունավորումներ շմոլ գազից

  • 24-03-2012 12:09:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների, կատարվում է հետաքննություն: Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, լոգարանում առաջացած շմոլ գազից: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների, կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play