Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների լրագրողներին հրավիրում է մասնակցելու դասընթացների


Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների լրագրողներին հրավիրում է մասնակցելու դասընթացների

  • 27-10-2010 13:17:36   | Հայաստան  |  Հայտարարություններ
Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների լրագրողներին հրավիրում է մասնակցելու դասընթացների, որոնց շրջանակներում նրանց հնարավորություն կընձեռվի նոր գիտելիքներ ձեռք բերել եւ խթանել իրենց մասնագիտական հարաբերություններն ու համագործակցությունը։ Բազմաթիվ ծրագրերից բաղկացած դասընթացի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողներից (յուրաքանչյուր երկրից՝ վեցական) կազմված զույգերը կմասնակցեն արտերկրյա հարցերի լուսաբանման ծրագրերի: Այս տասներկու լրագրողներն ԱՄՆ-ում կմասնակցեն վերապատրաստման դասընթացների, այնուհետեւ` Անկարայում եւ Երեւանում կայանալիք համաժողովներում կներկայացվի լրագրողական լավագույն փորձը: Ծրագիրը կմեկնարկի եւ կավարտվի օնլայն դասընթացներով: Արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ ձեռք բերել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` հետաքննական լրագրությունը եւ թվային ԶԼՄ-ները, ինչպես նաեւ կկարողանան իրենց փորձը կիսել թուրք, հայ եւ ամերիկացի գործընկերների հետ, խթանել միջազգային երկխոսությունը` միասնական ծրագրի շրջանակներում աշխատելով այլ երկրների լրագրողների հետ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2010թ. դեկտեմբերի 5-ն է: Դիմողները պետք է կարողանան լավ հաղորդակցվել անգլերենով, քանի որ համաժամանակյա թարգմանություն չի տրամադրվելու: Ծրագրի հետ կապված բոլորը ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ http://www.icfj.org/OurWork/EasternEuropeCentralAsia/TurkeyArmeniaJournal istExchangeProgram/tabid/1762/Default.aspx. կայքէջում: Դիմումի ձեւը կարող եք գտնել http://www.tfaforms.com/177510 կայքէջում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play