Մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաները


Մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաները

  • 24-03-2012 13:03:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 23-ի` ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետեւանքով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում արգելափակվել է 10 ավտոմեքենա: Ահազանգի մասին հաղորդվել է «Վայքի ՃՇՇ»-ին, որի աշխատակիցների ուժերով ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել 10 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 30 ուղեւոր: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, նույն օրը` ժամը 20.26-ին, ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մեկասառույցի հետեւանքով արգելափակվել է 6 ավտոմեքենա: Մոտակա զորամասերից մեկի տրամադրած տեխնիկայի շնորհիվ ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել հինգ ավտոմեքենա:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play